«Հիմա կանենք, ինչ է եղել, ամեն ինչ անելու ենք, հո չենք փախնում»
Հովիկ Աբրահամյանը Տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանի և Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ այցելել էր Ապարան՝ երեկվա քամու հետևանքներին ծանոթանալու համար, և պատահաբար միացավ քարոզարշավի մասնակիցներին:newspress.am-ի թղթակցի փոխանցմամբ` ննակիչները շնորհակալություն հայտնեցին վարչապետին այցելության համար: Սակայն ապարանցիները նրան Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցեր չտվեցին: Նրանք միայն բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները: Բնակիչներից մեկը վարչապետին ներկայացրեց իրենց շենքի խնդիրը, որը դեռ նախորդ ընտրությունների ժամանակ խոստացել էր լուծել նախագահ Սերժ Սարգսյանը և, որը դեռ մինչ օրս չի լուծվել: Ի պատասխան այդ բնակչի` Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Հիմա կանենք, ինչ է եղել, ամեն ինչ անելու ենք, հո չենք փախնում»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Ի դեպ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անակընկալ էր այցելել Ապարան: Համենայնդեպս այդպես պնդեց նախագծի հեղինակը: