Ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է
Փարիզում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թվում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ չկան:Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարությունը կապ է հաստատել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, որը տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին երեկոյան ահաբեկչություններ են տեղի ունեցել միաժամանակ 6 տարբեր վայրերում:
Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 153 մարդ: