Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Ի՞նչ է խոստացել Ռիտա Սարգսյանը 1988 թվականի երկրաշարժից հետո անօթևան մնացած գյումրեցի կնոջը

Երևան քաղաքի Եկմալյան 6 հասցեում գտնվող մի քանի սեփական տների ճակատագիրը մինչ օրս մնում է անորոշ: Հիմա այդ տարածքի տներից մի քանիսը մատնված են անտերության, մի քանիսում ապրում են թաղամասի տարեց բնակիչներն, իսկ մի քանիսն էլ տրված են վարձակալական հիմունքներով: Այդ տներից մեկում է ապրում Թովմասյան Տաթևիկը, ով 1988 թվականի Գյումրիի երկրաշարժից հետո չունի բնակարան և սպասում է, թե իր ճակատագրին ինչ լուծում կտա պետությունը:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում տիկին Տաթևը նշեց, որ 1988 թվականի երկրաշարժին առաջինն իր տունը քանդվեց ու մինչ օրս սպասում է, թե իր հարցն ինչպես ու ով է լուծելու:

«1988 թվականից մինչև 2005 թվական ապրել եմ տնակում, սակայն 2005 թվականից հետո տնակն ամբողջովին քանդվեց: Մի քանի ամիս փնտրտուքներից հետո տեղափոխվեցի Երևան և մինչ օրս ապրում եմ վարձով: Իսկ 2012 թվականին ինձ ու էլի մի քանի անտուն գյումրեցիների տվեցին հատուկ փաստաթուղթ, որով մեզ հատկացվում էր 14 հազար դոլար: Այդ փաստաթուղթն էլ ուներ ժամկետ՝ 6 ամիս»:

Տիկին Տաթևն ընդգծեց, որ մի քանի ամիս փնտրտուքներից հետո գտավ բնակարան, սակայն այն, ինչ կատարվեց այդ բնակարանի գնման ընթացքում, մինչ օրս հանելուկային է իր համար:

«Նախ նշեմ, որ այդ գումարով բնակարան գտնելն ու գնելը շատ բարդ է: Մի քանի ամիս Երևանում շրջելուց հետո գտանք բնակարան Կոնդում, սակայն գնման ընթացքում խոչընդոտներ եղան: Ամեն ինչ լուծեցինք, և երբ գործը հասավ կադաստրին, այդ ժամանակ ամեն ինչ կանգ առավ: Կադաստրում խնդիրներ առաջացան ու երկար սպասելուց հետո ժամկետը լրացավ, և ես զրկվեցի բնակարանից, իսկ փաստաթղթով ինձ բաժին հասնող գումարն էլ ընկավ կալանքի տակ»:

Գյումրեցի տիկինը հավելեց, որ այդ բնակարանի տերը խաբել էր իրեն և կադաստրում պարզվեց, որ այդ բնակարանի վրա դատական գործ կա:

«Այդ ամենից հետո ես գնացի Գյումրի ու խնդրեցի, որ 2 շաբաթով երկարացնեն ժամկետը, սակայն ինձ ասացին, որ գումարն արդեն կալանքի տակ է:Հետո նամակ գրեցի Ռիտա Սարգսյանին, որ իմ հարցին լուծում տան, սակայն նա ասաց, որ ես ու էլի 17 ընտանիքներ, ովքեր ուշացրել են տան գնման աշխատանքները, կմնան հերթի մեջ այնքան ժամանակ, մինչև լուծվի Գյումրիի բոլոր անօթևանների հարցը: Փաստացի ես սպասելու եմ այնքան ժամանակ, մինչև լուծվի Գյումրիի բոլոր անօթևանների հարցերը»:

Կինը շարունակում է վարձով ապրել Եկմալյան փողոցում և ամեն առավոտ ուրախանում է, երբ տեսնում է, որ փողոցում մնացած մի քանի հին տները դեռ չեն քանդել: Նրա միակ հույսն այն է, որ օրերից մի օր իր փաստաթուղթը նորից կվերականգնվի և նա նորից կսկսի փնտրել տուն: