Բնակարանային գողություններ Գյումրիում. բացահայտվել է վանաձորցիների կատարած հանցագործությունըՏիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալԱրձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասինՀավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել․ Արտակ ԶաքարյանՋրային կոմիտեի նախագահը վերանշանակվել է պաշտոնումԱշխատանքից ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա ՍվաջյանըԱրցախի իշխանությունը բոլոր քայլերը հաշվարկում են․ խաղաղությունը չպետք է ստանալ ազատության հաշվին. ԲաղունցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ
Արտակարգ դեպք՝ Երևանում․ 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 1-ին, 2-րդ ու 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց
«Կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինի ազդանշանը Փաշինյանին․ ի՞նչ կկորցնի Հայաստանը
Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը
ԱՄՆ-ն Իրանում հարվածել է հարսանեկան արարողության անցկացման վայրին. կա 68 վիրավորՍեյրան Օհանյանը մեղադրվում է բնակարանների հատկացման գործընթացում չարաշահումների մեջ
Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Գագիկ Ծառուկյան
ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին. «Հրապարակ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԻշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին. «Հրապարակ»Ադրբեջանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է
5 ամբիոնի վարիչի մրցույթ է հայտարարվել. «ՀրապարակԵթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք. ՊուտինԴիլիջանի ընտրողների թիվն ինչի՞ հաշվին է աճել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը․ «Ժողովուրդ»Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է. «Հրապարակ»Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է. «Հրապարակ»ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիրՁերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի առավելություններ բերել Հայաստանին․ ՊուտինՔաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա․ «Ժողովուրդ»Հայաստանը շահագրգռված է ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմամբ․ ՓաշինյանՆոր նախազգուշացումներ է հրապարակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան դեսպանատների համար Կառլեն Հովհաննիսյանն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց ռուսական «Ակրոնի» կազմում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը հայտնել է Գերմանիայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկ Մարիա Խմելևայի դին Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ին խոստացել է «ջախջախիչ և ցավոտ» պատասխան հարվածներ հասցնել Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո անոնսել է իր առաջիկա այցը Մոսկվա Գերմանիան Ռուսաստանին է պատասխանատու համարել Լայպցիգի միջադեպի համար և փակում է ՌԴ հյուպատոսությունը ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ Նիդերլանդական գյուղում տասնյակ զինված անձանց մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ, վիրավորվել է երկու ոստիկան Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չենք տեղեկացրել, պետք է դրանից ելնել. Փաշինյանը՝ Պուտինին Ով է Ռուսաստան տեղափոխվող հայ ֆուտբոլիստը Կրեմլում «հեգնանքով» են արձագանքել ՇՀԿ գագաթնաժողովում Փաշինյանի՝ հայերենով ելույթին Թե ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․․․ անպատկերացնելի մի բան․ Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ԻՀՊԿ-ի օբյեկտներին հասցված հարվածների մասին․ հաղորդվում է մի շարք շրջաններում որոտացած պայթյունների մասին
Մեկ այլ կազմակերպությանը միանալու օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին․ Պուտին
Արխիվ

Բնապահպանության նախարարության հերթական քյանդրբազությունը. անտառից փայ են մտնելու

Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը սահմանում է տուգանք՝ առանց թույլտվության, ինքնագլուխ` հատապտուղներ և վայրի պտուղներ հավաքելու համար:

Սա նշանակում է՝ եթե գյուղացին որոշել է գնալ անտառ և մորի, մոռ, մոշ կամ ընկույզ հավաքել` դրանք վաճառելու և իր գոյությունը պահպանելու համար, պետք է վճարի 1000-5000 դրամ:

Այս պայծառափայլ գաղափարի հեղինակը Բնապահպանության նախարարությունն է. թե կոնկրետ ո՞վ՝ այս պարագայում էական չէ: Էական է այն, որ, հավանաբար, խնդրին սոցիալական երանգ չտալու համար, տուգանք սահմանվել է նաև պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 20-25 000 դրամի չափով: Իբր՝ տեսե՛ք, ժողովո՛ւրդ, պաշտոնյաներին ավելի շատ ենք տուգանելու:

Ոչ ոք հիմար չէ, և բոլորն են հասկանում, որ ոչ մի պաշտոնյա չի գնում անտառ պտուղներ հավաքելու:

Ասենք կարո՞ղ եք պատկերացնել Էդուարդ Շարմազանովին՝ զամբյուղը ձեռքին մորի հավաքելիս կամ Արծվիկ Մինասյանին՝ փշատ հավաքելիս, Հակոբ Հակոբյանին՝ դույլի մեջ հաղարջ ու մոշ հավաքելիս և կամ էլ թեկուզ հենց Կարեն Կարապետյանին՝ իր թիկնազորով ելակ հավաքելիս:

Այս ամենի վրա, իհարկե, կարելի էր մի լավ ծիծաղել, եթե իրականում պատկերն այդքան տխուր ու ողբերգական չլիներ:

Իբր քիչ էր, որ նպաստների ու թոշակների հաշվին բյուջե են լցնում ու փորձում տնտեսական աճ ապահովել ու մի բան էլ հայտարարում, թե տնտեսական աճը թույլ չի տալիս թոշակ բարձրացնել, հիմա էլ հարկ են դնում բնության տված բարիքներից օգտվելու համար:

Իհարկե, կարելի է նաև խուսափել այդ տույժից, եթե քաղաքացին ունենա անտառատոմս, բայց հարկ է նկատել, որ այդ տոմս կոչվածը ևս անվճար չի տրամադրվելու:

Սահմանված օրենքի կետով նշվում է, որ քաղաքացին չի կարող հատապտուղ հավաքել անտառի արգելված մասից, բայց, ներեցե՛ք, ովքե՞ր են որոշում, թե անտառի որ մասն է համարվում արգելված, որը՝ ոչ:

Ասենք՝ աջ հատվածում, որտեղ հատապտուղներն ավելի շատ են՝ արգելվա՞ծ է, իսկ որտեղ չկան՝ հավաքիր, ինչքան սիրտդ կուզի՞:

Սա լրիվ ծաղր է ժողովրդի հանդեպ, հատկապես երբ բոլորին է հայտնի, որ գյուղացու համար անտառն ապրուստի միջոց է, անտառի բերք ու բարիքը՝ եկամտի աղբյուր:
Ու շատ գյուղացիներ աչքները ջուր կտրած սպասում են գարնան գալուն, որ մի երկու խոտ քաղեն, մի քիչ մոռ ու մոշ և տանեն վաճառելու:

Հենց այս միջոցով է գյուղացին օրվա հացի խնդիր լուծում:

Այլ կերպ ասած՝ օրենքի այս կետը սահմանվել է աղքատի հացին հերթական անգամ «վայիս լինելու», նրա սնուցման բոլոր հնարավոր խողովակները փակելու և մի լավ քամելու համար:

Արմինե Մկրտումյան