Իրանի նախագահ չեղյալ է հայտարարել իր այցը Ֆրանսիա
Փարիզում ահաբեկչությունների հետ կապված իրանական կողմը որոշել է չեղյալ հայտարարել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Ֆրանսիա, Իտալիա եւ Վատիկան:Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով որոշում է ընդունվել հետաձգել նախագահի այցը Ֆրանսիա, Իտալիա եւ Վատիկան»,-հայտնել է նախարարը:
Իրանի նախագահ Ռոհանին իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիային՝ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: