Իրանի հարվածների հետևանքով Բահրեյնում ոչնչացվել են ամերիկացի զինվորներԵթե ռուսական զորքը դուրս եկավ Հայաստանից, բրիտանական նավերը հաստատ չեն բարձրանա մեր սարերը, իսկ թուրքերը կրկին ցեղասպանության ցանկություն ունեն. Նաիրի ՀոխիկյանՄյասնիկյան պողոտայում «Opel»-ը կոտրել է հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր
Մեր հարցը փակված չէ, մեր իրավունքները վաղեմություն չունեն, մենք շարունակելու ենք պայքարել. Արցախ Միության հայտարարությունը
Դատարանի դահլիճից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ մեկ ամիս է՝ չեն գտնումՀայաստանի նախագահն ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի ՉեխիաԲնակարանային գողություններ Գյումրիում. բացահայտվել է վանաձորցիների կատարած հանցագործությունըՏիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալԱրձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասինՀավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել․ Արտակ ԶաքարյանՋրային կոմիտեի նախագահը վերանշանակվել է պաշտոնումԱշխատանքից ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա ՍվաջյանըԱրցախի իշխանությունը բոլոր քայլերը հաշվարկում են․ խաղաղությունը չպետք է ստանալ ազատության հաշվին. ԲաղունցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ
Արտակարգ դեպք՝ Երևանում․ 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 1-ին, 2-րդ ու 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց
«Կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինի ազդանշանը Փաշինյանին․ ի՞նչ կկորցնի Հայաստանը
Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը
ԱՄՆ-ն Իրանում հարվածել է հարսանեկան արարողության անցկացման վայրին. կա 68 վիրավորՍեյրան Օհանյանը մեղադրվում է բնակարանների հատկացման գործընթացում չարաշահումների մեջ
Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Գագիկ Ծառուկյան
ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին. «Հրապարակ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԻշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին. «Հրապարակ»Ադրբեջանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է
5 ամբիոնի վարիչի մրցույթ է հայտարարվել. «ՀրապարակԵթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք. ՊուտինԴիլիջանի ընտրողների թիվն ինչի՞ հաշվին է աճել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը․ «Ժողովուրդ»Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է. «Հրապարակ»Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է. «Հրապարակ»ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիրՁերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի առավելություններ բերել Հայաստանին․ ՊուտինՔաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա․ «Ժողովուրդ»Հայաստանը շահագրգռված է ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմամբ․ ՓաշինյանՆոր նախազգուշացումներ է հրապարակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան դեսպանատների համար Կառլեն Հովհաննիսյանն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց ռուսական «Ակրոնի» կազմում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը հայտնել է Գերմանիայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկ Մարիա Խմելևայի դին Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ին խոստացել է «ջախջախիչ և ցավոտ» պատասխան հարվածներ հասցնել Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո անոնսել է իր առաջիկա այցը Մոսկվա Գերմանիան Ռուսաստանին է պատասխանատու համարել Լայպցիգի միջադեպի համար և փակում է ՌԴ հյուպատոսությունը ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ Նիդերլանդական գյուղում տասնյակ զինված անձանց մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ, վիրավորվել է երկու ոստիկան
Մշակույթ

Հասարակությանը կրթելու խնդիր չունեմ, ես իմ ափը լայն բացելու խնդիր ունեմ. Վախթանգ Հարությունյանը թողարկել է «Հարազատ ստվերներ» ձայնասկավառակը

Մարտի 1-ին, ժամը 19.00-ին, «Գոյ» թատրոնում հաշվետու մենահամերգով հանդես կգա հեղինակ կատարող, երգահան Վախթանգ Հարությունյանը, ով կներկայացնի իր 7-րդ՝ «Հարազատ ստվերներ» խորագիրը կրող ձայնասկավառակը:

Համերգի, ձայնասկավառակի, հայաստանյան երաժշտության ընդհանուր մակարդակի և այլնի մասին NEWSPRESS.am-ը զրուցեց երգահանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, խնդրում եմ մանրամասնել, թե ի՞նչ է բեմից լսելու ունկնդիրը, ինչո՞ւ եք համերգն ու ձայնասկավառակն անվանել «Հարազատ ստվերներ»:

-Արդեն քանի տարի է՝ ծննդյանս օրը չեմ նշում, այլ համերգներ եմ տալիս այդ օրը: Համերգ տալու ժամանակ կարողանում եմ ինչ-որ ձևով փոխհատուցել այն մեծ ուշադրության համար, որով շրջապատված եմ: Այս տարին առանձնանում է նաև նրանով, որ թողարկեցի ևս մեկ ձայնասկավառակ, թվով 7-րդը: Խորագիրը «Հարազատ ստվերներ» համանուն երգից է, որը նվիրված է 90-ականների մութ քաղաքին, այն երևույթներին և հուշերին, որոնք կապում են մեզ այս քաղաքի տարբեր անկյուններում, տարբեր փողոցներում գտնվող մարդկանց հետ, և այդ պատճառով երգը կոչվում է «Հարազատ ստվերներ», որովհետև այդ մարդիկ չկան և այդ հարազատության զգացողությունը պարբերաբար ինձ մտովի տանում է այդ անկյունները:

-Այսինքն՝ երգը նաև հիշողություն է:

-Այո՛, 90-ականների հիշողությունը: «Հարազատ ստվերներ»-ը նախապատմություն ունի: Այն մի քանի տարի առաջ նկարահանված «Շքամուտք» ֆիլմի հետ է կապված, երբ պրոդյուսեր Արամ Շահբազյանն ինձ խնդրեց խաղալ այդ ֆիլմում, պատմեց սցենարը, խմորումների արդյունքում հաջորդ օրը երգը գրվեց, այնուհետև մտավ սցենարական կառուցվածքի մեջ:

-Հաճախ ստեղծագործողները չեն առանձնացնում իրենց գործերից որևէ մեկը՝ սիրելով դրանք հավասարաչափ: Փաստորեն, Ձեզ մոտ այդպես չէ:

-Ոչ, ինձ մոտ որոշ առումով վերջիններն, այսինքն՝ ավելի փոքրիկներն ավելի մեծ սիրո տարածք են զբաղեցնում, որովհետև ավելի ակտուալ են ինձ համար՝ հատկապես վերջին ապրումների, զգացողությունների հետ կապված: Շատ երգեր կան, որոնց պարբերաբար անդրադառնում եմ, այնպիսի երգեր կան, որ վերածնվում են, նոր մոտեցմամբ կրկին համերգային ծրագրերում տեղ են գտնում, բայց դա բոլորին չի վերաբերում: Համերգի առաջին մասում կհնչեն 1992 -2018 թթ. երգերից, նաև թաքուն երգեր ունեմ, որոնց դեռևս ոչ մի փաթեթի մեջ չեմ ներառել: Երկրորդ բաժնում կլինեն բացառապես այն երգերը, որոնք այս ձայնասկավառակից են:

-Ո՞վ կլինի Ձեզ հետ բեմում:

-Ինձ հետ կլինեն ֆլեյտահար Նելլի Մանուկյանը և երկրորդ կիթառ Գագիկ Շիբոյանը: Ֆլեյտան գալիս է լրացնելու այն լռությունը, որ ես ինչ-որ չափով պահում եմ: Այն զուգահեռվում է երկու կիթառներին և լրացնում այն բացը, որտեղ ես չեմ խոսելու. հենց այդ լռության մեջ է ֆլեյտան:

-Ո՞վ է այսօր Հայաստանում հեղինակային երգերի սպառողը, երիտասարդները հետաքրքրվա՞ծ են այդ երաժշտությամբ:

-Կարծում եմ՝ հեղինակային երգը բազմաշերտ է, և ամեն շերտն իր տարիքային ընկալումների տիրույթն ունի: Նույն երգը կարող է երիտասարդ տարիքում մի կերպ ընկալվել, ինչ-որ տարիքից հետո՝ այլ կերպ: Այդ առումով՝ հեղինակային երգը կարող է տարբեր սերունդների համար ընկալման տարբեր աստիճաններ ունենալ և բոլորի կողմից էլ սիրված լինել, իսկ ինչ վերաբերում է թեմատիկային, ապա ունենք քաղաքացիական, փիլիսոփայական մտորումների շրջանակում գրված երգեր և ամեն մարդ իրենը կարող է գտնել:

-Մեր երաժշտական ասպարեզում դժվար է լավն ու որակովը գտնել, հաճախ ենք հանդիպում ցածրաճաշակ, ոչինչ չասող երգերի, ինչպե՞ս հաղթահարենք այս շրջանը: Շատ է խոսվում այն մասին, որ պահանջարկն է այդ առաջարկը ձևավորել, մեր հասարակությունն իսկապե՞ս դա է պահանջում:

-Հանրության պահանջը ձևավորելու խնդիր կա: Ես ավելի քան համոզված եմ՝ եթե ՀՀ-ում 1 տարի արգելվեն խոտանը, աղճատված, թվացյալ երաժշտությունը, բոլոր տեսակի թուրքական մելիզմներով ողողված ռեստորանները և ամբողջությամբ սկսեն հնչեցնել ճիշտ երաժշտություն, մեր ականջները չլցնեն նման բարբաջով, իրականությունն ամբողջությամբ կփոխվի և այդ պահանջարկ կոչվածն ամբողջությամբ կվերանա: Ես համոզված եմ՝ կա միտում նաև հանրության ճաշակը նսեմացնելու, և այդ միտումը մարդկանց՝ իրենց տեղում չգտնվելու արդյունքում է կամ էլ պարզապես կատարում են ինչ-որ մեկի պատվերը: Չի կարելի ազգն իջեցնել ժողովրդի մակարդակի, ազգը գաղափարախոսություն կրող է, իսկ ժողովուրդը պարզապես կենսական քանակություն է: Հիմա ավելի շատ ժողովրդի այսրոպեական հոգսերով ենք ապրոում, ոչ թե ազգի: Ցավոք սրտի, մենք այսօր գնացել ենք բնակչության պահանջմունքները բավարարելու ճանապարհով: 5000 դրամանոց բավարարումները բերում են ստորադասելու ու ավելի են իջեցնում նշաձողը: Երբ նյութական արժեհամակարգը մխրճվում է այնտեղ, որտեղ պետք է լիներ հոգևորը, և նյութականացվում է այն ամենը, ինչը պետք է նյութական չլինի, դա մարդուն իջեցնում է, դա ազնվացնելու ճանապարհը չէ:

-Իսկ որտեղի՞ց սկսել փոփոխությունները:

-Առաջինը՝ ամեն մեկն իրենից պետք է սկսի: Երկրորդ՝ իշխանությունները պետք է ձերբազատեն մեզ բոլոր տեսակի ախտերից, որոնք մեզ շրջապատում են: Հրազդանի կիրճը իրավունք ունի՞ արդյոք լցնելու բոլորի ականջներն այդ անորակ երաժշտությամբ, իրավունք ունե՞ն արդյոք ՀՀ մայրաքաղաքի տարբեր սրճարաններում հնչեցնելու այդ տեսակի երաժշտություն, թե՞ պետք է ընտրվի այն երաժշտությունը, որը հրամցնելու ենք հյուրին: Մենք գնում ենք Վիեննա և ամենուր Մոցարտ է հնչում: Ինչո՞ւ ռեպ չեն միացնում: Որովհետև Մոցարտը հնչում է այնտեղ, որտեղ Մոցարտ պետք է հնչի: Մենք ունենք ճաշակով երաժշտություն, որը կարող է հնչել ռեստորանում, ինչո՞ւ պետք է անպայման պարենք թուրքամետ երաժշտության ներքո, այդ ո՞ր գենն է արթնացնում այդ ճաշակը:

-Հեղինակ կատարողներն իրենց փոքրաթիվ ռեսուրսով այդ ուղին են բռնել կարծես թե:

-Չէ, ես հասարակությանը կրթելու խնդիր չունեմ, ես իմ ափը լայն բացելու խնդիր ունեմ: Այն ամենն, ինչ անում եմ՝ ազնվորեն կանեմ և կդնեմ այդ ափի մեջ: Հասարակությունն ինքը պետք է պատրաստ լինի դա վերցնելու, սակայն պատրաստ չէ նրա քիմքը: Ինչո՞ւ անդրադարձանք իշխանության անելիքներին. որովհետև ճաշակը բավարարելու ճանապարհը նրա ճաշակը նսեմացնելու ճանապարհն է: Եթե այսպես շարունակվի, ինչպիսի՞ հասարակություն կտեսնենք 20 տարի հետո՝ ստորացած, ստրկացած, բթացած: Սակայն մենք աշխատոմ ենք եւ ի դեմս յուրաքանչյուրի, որի ներաշխարհում զարթոնք է լինում մեր տված կրթական տարրերից, մենք շահում ենք ևս մի քաղաքացի, ևս մի ուղենիշ, ևս մի հնարավորություն՝ գալիքում ունենալու մի լուսավոր կետ: Դա հնարավոր է ստանալ միասնականության պարագայում, որին կարող ենք հասնել և դրա համար է, որ շատերը դեռևս ապրում և արարում են այս երկրում: