Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթ առաջ պատից մի հրացան է կախել, որը պետք է «կրակի»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Դատելով կառավարության կառուցվածքի և գործունեության ֆունկցիոնալ բաժանումների, ավելի շուտ ֆունկցիոնալ համակենտրոնացման մասին օրենսդրական նախաձեռնություններից, Սերժ Սարգսյանի ապրիլյան վարչապետությունը ստանում է միս ու արյուն: Այդուհանդերձ առանցքային հարց է մնում այն, թե ինչպես պետք է ձևակերպվի այդ վարչապետությունը, այսինքն՝ ինչպես պետք է ձևակերպվի Սարգսյանի առաջադրումը Կարեն Կարապետյանի փոխարեն, եթե Կարապետյանը հայտարարում է, որ գերազանցում է անգամ սահմանված ցուցանիշները: Այստեղ թվում է, թե խնդիրը տեխնիկական է, եթե արդեն կա քաղաքական որոշումը: Սակայն առաջին հայացքից տեխնիկական թվացող խնդիրն իրականում ունի նրբերանգներ, առնվազն այն առումով, թե արդյոք այդ բացատրությունը պահանջելու է ընդամենը ինչ-որ մեկի համարձակություն և երևակայություն, թե՞ պահանջելու է նաև իրավիճակների ստեղծում:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կանգ է առնելու իր վարչապետությունը բացատրելու և հիմնավորելու միայն տեքստային տարբերակի կամ այսպես ասած «քաղաքագիտական վերլուծությա՞ն» վրա, թե՞ Սարգսյանը փորձելու է ստանալ առավել լեգիտիմ և համոզիչ արձագանք հանրության շրջանում ու գնալ իրավիճակներ ստեղծելու միջոցով բացատրվելու տարբերակին: Իսկ այդ տարբերակն ընտրելու դեպքում էլ առաջ է գալիս հարց, թե ինչպիսին է լինելու «պրոֆիլի» ընտրությունը՝ դա լինելու է տնտեսություն, սոցիալական լարման աճ, թե՞ անվտանգություն: Ընդ որում, անվտանգություն ասվածն անշուշտ չի սահմանափակվում միայն արցախյան խնդրով և առաջնագծով:

Ի վերջո կա նաև ներքին անվտանգության խնդիր և այդ մասով թերևս արժե հիշել կամ պետք չէ մոռանալ, թե ինչ շեշտադրումներ է արել Սերժ Սարգսյանը վերջին շրջանում Անվտանգության խորհրդի նիստում և ԱԱԾ-ում: Խոսքն ահաբեկչության դեմ պայքարը ակտիվացնելու մասին է, այդ հարցում նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին, որի վերաբերյալ անվտանգության խորհրդում բարձրաձայնել է Սերժ Սարգսյանը: Այլ կերպ ասած, նա դեռևս մի քանի շաբաթ առաջ պատից կախել է մի հրացան, որը դրամատուրգիայի ժանրի կանոնների համաձայն ինչ որ պահի պետք է «կրակի»:

Իհարկե հրացանները մեկը չեն և Սարգսյանն այդ իմաստով թողել է իր համար ընտրության հնարավորություն, ինչով սակայն գործնականում ընտրության հնարավորություն չի թողել որևէ այլ մեկի: Մնում է տեսնել, թե ժանրի կանոններով հատկապես ո՞ր հրացանն է «կրակելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում