Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մարդ է ընկել ձորը
Նոյեմբերի 14-ին, ժամը 05.50-ին ՀՀ ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի 3-րդ կմ-ում պուրակի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը:Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մոտ 20 մետր բարձրության ձորից դուրս են բերել 1975 թ. ծնված Վ. Ն.-ին (ՌԴ քաղաքացի), ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ: