Սփյուռք- Հայաստան համահայկական գիտատնտեսական ֆորումը կկայանա վաղը «Էլիտ պլազայում»
Վաղը՝ փետրվարի 16-ին, ժամը 11:00-ին, Երևանի «Էլիտ պլազա» բիզնես համալիրում տեղի կունենա Սփյուռք- Հայաստան համահայկական գիտատնտեսական ֆորումը: Այդ մասին տեղեկացնում է «ՀԱՅՔ» երկիրը:
Օրակարգում երկու հարց է՝
1. Գիտության և արդյունաբերության զարգացումը հայության առաջընթացի նախապայմանը
2. Գիտաարդյունաբերական համահայկական ֆորումի համակարգող մասնագիտական խորհրդի համալրում:
Հիշեցնենք, որ «Էլիտ պլազայի» հասցեն է՝ ք. Երևան, Մովսես Խորենացի 15 շենք