ՄԱԿ-ը հայտնել է 2017-ին աֆղան խաղաղ բնակիչների ռեկորդային թվով մահվան դեպքերի մասին
Գրեթե 2.3 հազար խաղաղ բնակիչ է զոհվել կամ վիրավորվել Աֆղանստանում 2017-ին իրականացված հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Այդ թիվը ռեկորդային է՝ այդ երկրում նախորդ տարիների ցուցանիշների համեմատությամբ։
2017-ին արձանագրվել է քաղաքացիական բնակչության շրջանում ամենաբարձր զոհերի թիվը, որն արդյունք է 2017-ին տեղի ունեցած հարձակումների:
2017 թվականին հարձակումների զոհ է դարձել 605 խաղաղ բնակիչ, 1693-ը ստացել է վնասվածքներ:
Նշվում է, որ զոհերի և վիրավորների 20 տոկոսն արձանագրվել է կառավարական և Քաբուլին սատարող միջազգային կոալիցիոն ուժերի գործողությունների արդյունքում:
2009 թվականից, երբ Աֆղանստանում բախումներ են սկսել, ավելի քան 52 հազար խաղաղ բնակիչ է վիրավորվել, 28 հազարը զոհվել են: