Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. մայրն ու իր անչափահաս աղջիկը Դավիթաշենի կամրջից իրենց ցած են նետել. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ կնոջ և աղջկա դիեր կան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից իրենց ցած են նետել։ Կայքի տեղեկություններով՝ նրանք մայր ու դուստր էին։ Մայրը 37 տարեկան էր, իսկ դուստրը՝ 9 տարեկան։
Մայր ու աղջիկ 3 օր էր, որպես անհայտ կորած որոնվում էին Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում