Հրաձգություն Ֆլորիդայի դպրոցներից մեկում. կա 17 զոհ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհվել է 17 աշակերտ: Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Կան նաև տուժածներ:
Պարզվել է, որ կրակողը նույն դպրոցի աշակերտ Նիկոլաս Կրուզն է: Այդ դպրոցում սովորում է շուրջ 3 հազար աշակերտ՝ 14-18 տարեկան:
Հայտնի է, որ Կրուզը սպառնացել է իր դասարանցիներին, որից հետո նրան արգելել են ուսապայուսակով դպրոց գնալ:
Նա հակագազով մտել է դպրոց, միացրել է հակահրդեհային ազդանշանը և օգտվելով դպրոցի խուճապային իրավիճակից՝ կրակ է բացել:
Ոստիկանությունը ձերբակալել է Կրուզին, նրա հեռախոսն ու զենքը ստուգվում են: