ԱԺ արտահերթ նիստ՝ փետրվարի 27-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո
Այսօր կառավարությունը որոշում կայացրեց փետրվարի 27-ին գումարել Ազգային ժողովի հերթական նիստ: Նախագիծը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Պարոն վարչապետ, եթե դիտողություններ կան, ապա կխնդրեմ երկու օր, որ մեր գործընկերներն ամբողջականացնեն: Խոսքը վերաբերում է այն փոփոխություններին, որոնք, հատկապես, կարևորվում են Սահմանադրության ամբողջ ուժով գործելու հետ»,- ասաց Դավիթ Հարությունյանը: