Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Տարոն Մարգարյանի օդափոխիչ համակարգը խանգարվել է

Օրերս քաղաքապետարանում կոյուղաջրի հետ կապված միջադեպը դեռ երկար արձագանքներ կունենա հանրության մեջ: Նմանատիպ դեքպեր գրեթե բոլոր երկրներում լինում են՝ սկսած նախագահի վրա կոշիկ նետելուց, մինչև ձու կամ մայոնեզ նետել:

Միջազգային հանրությունը հանդուրժողաբար է նայում նման միջադեպերին, քանի որ յուրաքանչյուր այլախոհի, եթե ձերբակալեն կամ ծեծեն, ապա ստիպված կլինեն բնակչությանը պահել բանտերում: Հատկապես քաղաքական գործիչները նման միջադեպերն ընկալում են որպես հասարակության այս կամ այն շերտի դժգոհությունը կառավարելու, տնտեսական քաղաքականության, սոցիալական, առողջապահական խնդիրների առնչությամբ, իսկ Հայաստանի պարագայում:

Եթե Տարոն Մարգարյանին հնարավորություն տրվեր, ապա նա «Երկիր Ծիրանիի» կանանց բանտ կնետեր՝ ցմահ, քանի որ երկար տարիներ ՀՀԿ-ն, լինելով իշխանության գլուխ, սովորել են անպատժելիության՝ թե՛ մեքենա վարելիս, թե՛ գերատեսչության բյուջեները ծրագրավորելիս, թե՛ բնակչության հարկերի հաշվին ապրելիս. կարճ ասած՝ սովոր են ապրել հոռի կյանքով պետության հաշվին:

Եթե որևէ փոշեհատիկ Տարոն Մարգարյանի վրա նետվեր փողոցում կամ հանրահավաքի ժամանակ, հավատացե՛ք՝ այդ մարդուն ցմահ ազատազրկման կենթարկեին։ Սա է առայժմ Հայաստանի դեմոկրատիա կոչվածը, իսկ քաղաքապետարանում պարզապես ՀՀԿ տղամարդիկ հաշվեհարդար էին տեսնում կանանց հետ՝ ենթագիտակցաբար հասկանալով, որ հետո չեն կարող, իսկ սովորական քաղաքացիներին պարզապես փոշեհատիկ կդարձնեին:

Իհարկե, հետո այդ «դեմոկրատիան» շարունակվել է. «Երկիր Ծիրանիի» կանանց աշխատանքային մեքենան Տարոն Մարգարյանի հրամանով չեն թողնել կայանվի քաղաքապետարանի կայանատեղիում. քաղաքապետարանը պետական կառույց է, կայանատեղին՝ նույնպես։ Այն չի կառուցվել ո՛չ Տարոն Մարգարյանի, ո՛չ էլ նրա մերձավորների փողերով, այլ հանրության, բնակչության, իսկ հանրային տարածքում մասնավոր արգելքն արդեն միապետական դրսևորում է:

Կանայք համարձակվել են միահեծան տիրակալին դեմ գնալ և ստացել են հնարավորինս «դեմոկրատական» պատասխան՝ չեն սպանվել, չեն բանտարկվել, պարզապես թեթև ծեծվել են:

Պարզ է, որ հայրենի քաղաքական դաշտը քաղաքական գործիչների կարիք ունի, պրոֆեսիոնալների, սակայն ոչ այնպիսի մարդկանց, ովքեր փողի, կապերի, անցյալի և տարբեր այլ պատճառներով հայտնվում են մի վայրում, որն իրենց չէ, ու սկսում են բռնատիրական կարգեր սահմանել:

Ընտրված չլինելով ժողովրդավարական սկզբունքներով՝ չեն կարող անհանգստանալ և լուծել հանրային կարևորության հարցերը․ ահա քաղաքապետարանում այդպիսի իրավիճակ է: Տարոն Մարգարյանը մեղավոր չէ, որ ընտրվել կամ նշանակվել է ոչ ժողովրդավարական միջոցներով, ծախսում է քաղաքապետարանի բյուջեն՝ ըստ իր հայեցողության և նրան խանգարող չկա, իսկ կանանց աննշան ընդվզումների համար՝ առնվազն մահապատիժ է սահմանել. ինչպես են համարձակվել խանգարել Նորին Մեծության օդափոխիչ համակարգը:

NEWSPRESS.am