«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանը երկու թիմով մուտք կգործի հայկական ֆուտբոլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու ֆուտբոլային ակումբով մուտք կգործի հայկական ֆուտբոլ:
Մեր տեղեկություններով՝ թիմերից մեկը կկրի Երևանի «Լոկոմոտիվ», իսկ մյուսը՝ Աբովյանի «Կոտայք» անունը: Վերջինս հանդես կգա Աբովյանի Քաղաքային մարզադաշտում:
Մեր աղբյուրների համաձայն՝ Ծառուկյանը ծրագրել է, որ «Լոկոմոտիվը» գալիք մրցաշրջանում հանդես գա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, իսկ «Կոտայքը»՝ առաջին լիգայում: Մոտ ժամանակներս թիմերը կկազմավորվեն և կսկսեն մարզումները:
Հիշեցնենք, որ գալիք մրցաշրջանում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես կգա մեկ այլ գործարար՝ Սամվել Կարապետյանի «Արարատ-Մոսկվա» թիմը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում