«Հրապարակ». Ծնողներ որոշել են հրաժարվել Գոռ Վարդանյանի դպրոցից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին իր «հերոսական» պահվածքով աչքի ընկած Գոռ Վարդանյանը՝ Երեւանի քաղաքապետի խորհրդականը, հայտնի սերիալներում իր դերասանական խաղով, ինչպես նաեւ Դուքենդո և Ֆուլ կոնտակտ կարատե մարզաձևերի ֆեդերացիայի նախագահն է։
Արևելյան մարտարվեստների նրա դպրոց են հաճախում մեծ թվով մանուկներ։ Երեկ մենք տեղեկացանք, որ ավագանու նիստում նրա աչքի ընկնելուց և «Երկիր ծիրանիի» կանանց նկատմամբ բռնությունից հետո որոշ ծնողներ որոշել են հրաժարվել այս դպրոցից և հանում են իրենց երեխաներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում