Միխեիլ Սաակաշվիլիին նկատել են Ամստերդամի օդանավակայանում․ իրականում ինչո՞ւ է նա ժամանել Նիդեռլանդներ
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ քննարկումներն ու լուրերը շարունակվում են։ Աղմկահարույց քաղաքական գործիչը վերջին շրջանոմ անընդհատ հայտնվում է հեղինակավոր լրատվամիջոցների առաջին էջերին։
Այս անգամ Միխեիլ Սաակաշվիլուն նկատել են Ամստերդամում։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Օդեսայի նախկին նահանգապետին տեսել են Ամստերդամի «Սհխիպհոլ» օդանավակայանում։
Ռուսական աղբյուրները նշվում են նաև, որ քաղաքական գործիչը դիմել է Ռոտերդամի միգրացիոն ծառայությանը և խնդրել է, որ իրեն տան կացության իրավունք։
Պատահական չէ նաև, որ վրացի գործիչը ժամանել է հենց Նիդեռլանդներ, քանի որ կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, Նիդեռլանդների քաղաքացի է: