Դոլարը շարունակում է էժանանալ, ռուբլին թանկանում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 14-ին, կազմել է 481.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.77 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 594.93 դրամ (աճել է 0.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 668.23 դրամ (նվազել է 1.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.37 դրամ (աճել է 0.03 դրամով):