Գորտը չդարձավ թագուհի․ մշակութային գործիչը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքի մասին
Այն, ինչ տեղի ունեցավ, մեր մեջ մշակույթի բացակայության արդյունք էր։ Այս մասին Ազատությանը տված իր հարցազրույցում ասել է «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ մեր քաղաքականության մեջ չկա հանդուրժողականություն, ինչի հետևանքով էլ երեկ քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ, տեղի ունեցավ ծեծկռտուք։
«Պատճառները պետք է փնտրել մանկապարտեզում և դպրոցում․․․ նրանց հեքիաթը կիսատ է մնացել․ գորտը չդարձավ թագուհի»,-նշեց Մարտիրոսյանը։