Սաուդյան Արաբիան ծրագրում է կրկնապատկել գազի արդյունահանումը
Սաուդյան Արաբիան ծրագրում է կրկնապատակել գազի արդյունահանումն առաջիկա 10 տարում, ասել է երկրի էնեգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալիխը։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։
Ներկայումս Սաուդյան Արաբիան օգտագործում է երկրի արդյունահանվող գազը՝ 110 մլրդ ք/մ տարին։ Միաժամանակ երկիրը բանակցում է սեղմված բնական գազի ներկրման համար, մասնավորապես՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից։
Համաձայն British Petrol-ի վիճակագրական տեղեկատուի՝ Սաուդյան Արաբիայի գազի պաշարները կազմում են 84 տրլն ք/մ գազ։