Նիդեռլանդների արտգործնախարարի հրաժարականը կապված է Վլադիմիր Պուտինի հետ
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հալբե Զեյլստրան հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ընդունել է, որ ստել է իր և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին:
Նա հրաժարական է ներկայացրել՝ Մոսկվա ժամանումից մի քանի ժամ առաջ: Իր հրաժարականի որոշման մասին նա հայտնել է խորհրդարանական հանդիպման ժամանակ, որտեղ հրավիրվել էր պատգամավորների կողմից՝ բացատրություն տալու համար:
Արտգործնախարարն իր հրաժարականի մասին հայտնելիս չի կարողացել զսպել արցունքները: 2017 թվականին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Զեյստրան հայտարարել էր, որ անձամբ է լսել, թե ինչպես է Պուտինն ասում, որ մտադիր է Մեծ Ռուսաստան ստեղծել:
Սակայն վերջերս տեղի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքն անձամբ ներկա չի եղել այդ խոսակցության ժամանակ, այլ իմացել է իր հավաստի աղբյուրից, ով էլ ներկա է եղել խոսակցությանը: