«Արարատը» պայմանագիր է կնքել սերբ պաշտպանի հետ
Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել սերբ պաշտպան Գորան Օբրադովիչի հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Նշենք, որ 31-ամյա փորձառու պաշտպանը նախկինում արդեն խաղացել է մեր թիմի կազմում:
Օբրադովիչի վերջին ակումբը եղել է սերբական «Բորչա»-ն»,-ասված է «Արարատ» տարածած հաղորդագրությունում: