Հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահները թուրք սահմանախախտի են ձերբակալել (ֆոտո)
Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, որոնք ծառայություն են իրականացնում, հանգստյան օրերին Ախուրյան գետի ափին (Արմավիրի մարզ) ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու: Այդ մասին հայտնում են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Թուրքիայի քաղաքացուն, ով ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը և փորձել ձուկ որսալ Հայաստանի տարածքում, րոպեներ անց ձերբակալել են:
Նախնական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը Թուրքիայի Դիգոր գավառի Ղարաբաղ բնակավայրի բնակիչ է, ծնված 1995 թվականին: Նա խոստովանել է իր իրավախախտումը:
Փոխգործակցության կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը տեղյակ են պահվել կատարվածի առնչությամբ:

