Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու
Փետրվարի 13-ին, ժամը 19:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, աղետների և բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:
shamshyan.com-ի տեղեկություններով էլ վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկված հետիոտներ, 60-ամյա Աիդա Սերեքերիմյանին և 56-ամյա Զառա Սարգսյանին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: