Էմերին ընդդեմ Զիդանի․ Չեմպիոնների լիգայում ստացվում է մարզիչների դիմակայություն
Իսպանական գրանդի թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից։ Վերջին խաղերին Մադրիդի Ռեալը ցուցադրում է լավ ֆուտբոլ։ Դա առաջին հերթին գոհացնում է թիմի գլխավոր մարզիչ Զինդեին Զիդանին։ Զիդանը աշխատոմ է ամեն ինչ անել՝ իրավիճակը շտկելու համար։ Իսպանական սպորտային մամուլը շարունակում է ներկայացնել հավանական թեկնածուներին, ովքեր կարող են գլխավորել Ռեալը։
Այս ամենի ֆոնին հետևելով պետք է ուշադրություն դարձնել նաև Ռեալի նախկին ֆուտբոլիստ Գուտիին, ով հիմա մարզում է մադրիդյան թիմի պատանեկան ակումբը։ Գուտին հատրարարել է, որ մեծ հաճույքով կստանձներ Մադրիդի Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնը, քանի որ դա երազանք է յուրաքանչյուր մարզչի համար։
Գուտիի թեմային անդրադառնալով այդ մասին խոսել է նաև Զիդանը, ով նշել է, որ Գուտին Ռեալի համակարգից է ու կարող է մի օր գլխավորել արքայական թիմը։ Այս խոսակցությունները մի կողմից կարող են անլուրջ թվալ, սակայն իսպանական պարբերականները նշում են, որ Ռեալի ղեկավարությունը նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ հանդիպմանը, որից հետո Զիդանի ապագայի հարցը կլինի պարզ։
Ու պատահական չէ, որ այս խոսակցությունները նախորդում են Չեմպիոնների լիգայից առաջ։ Ինչ խոսք, միգուցե Ռեալի ղեկավարությունն արդեն նախապատրաստվում է Ռեալի պարտությանը։ Իսկ կշեռքի հակառակ նժարին մեկ այլ ճակատագիր կա։Դա ՊՍԺ-ի գլխավոր մարզչի, Էմերիի ճակատագիրն է։ Ստացվում է, որ Չեմպիոնների լիգայում կլինի ավելի շատ մարզիչների հակամարտություն։