Մարտին Վարդազարյանին տեղափոխել են Սրտաբանական հիվանդանոց
Այսօր Երևան ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Նրա սիրտը ստենտավորում են:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:
«Մարտին Վարդազարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սրտաբանական հիվանդանոց: Այժմ նա ենթարկվում է սրտի անոթների ստենտավորման»,-ասել է ՀՀԿ խմբակցության անդամը: