«Հայանտառում» աղմկոտ բացահայտումների հետքերով. բանավեճ բնապահպանների ու «Հայանտառի» աշխատակիցների միջև
«Անդրադարձ» մամուլի ակումբն այսօր՝փետրվարի 13-ին, հյուրընկալել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանին, բնապահպաններ Կարինե Դանիելյանին և Սիլվա Ադամյանին:
Քննարկման թեման էր «Հայանտառի» մասնաճյուղերում աղմկահարույց բացահայտումները. ովքե՞ր են ներգրավված ծառահատման կոռուպցիոն սխեմաների մեջ: Անտառների զանգվածային ոչնչացումն ու հանրության արձագանքը: