Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել աշխատել քննիչ
Սաուդյան Արաբիայի դատախազությունը հայտարարել է, որ կսկսեն քննիչների պաշտոնում ընդունել կանանց։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը։
Նախկինում քննիչ կարող էին աշխատել միայն տղամարդիկ։ Կանայք, ովքեր կցանկանան տեղավորվել աշխատանքի որպես քննիչ, պետք է հանձնեն մի քանի քննություն, պետք է նաև ունենան իրավաբանական կրթություն։ Այս քայլը, ի թիվս վերջին շրջանում Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող սոցիալական փոփոխությունների, կատարվում է երկրի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի կողմից։ Այդ փոփոխությունները մասնավորապես ուղղված են կանանց՝ երկրի հանրային կյանքում ավելի մեծ ներգրավվածություն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ անցած տարի Սաուդյան Արաբիան թույլ է տվել կանանց վարորդական իրավունք ստանալ և մեքենա վարել։