Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ. Tert.am (տեսանյութեր)
Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք պարզաբանում էին, որ նման գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: Այդ մասին գրում է Tert.am-ը։
«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամների միջև ծեծկռտուք սկսվեց: Գոռ Վարդանյանը և ՀՀԿ խմբակցության ավագանու ևս մի քանի անդամներ հարձակվեցին Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա և վիրավորանքներ ու հարվածներ հասցրեցին միմյանց:
Նիստը ընդմիջվեց, լրագրողներին բռնի կերպով քաշքշելով դուրս հանեցին նիստերի դահլիճից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում