Ֆրանսիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում․ նա հանդիպել է ՄԻՊ-ի հետ Քանի դեռ կա պայքար հայկական Արցախ վերադարձի համար, Արցախի համար պայքարը շարունակելու է մնալ ակտուալ. ԱբրահամյանԱրցախի անկախությունը միայն անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ ԱԼևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալՔրիստինա Թաթարյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնումՔրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերելԱննա Բաբաջանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնումՓաշինյանը Պուտինի հետ զրույցից հետո խոսեց ռուսերեն․ Մոսկվան Երևանին փակուղու առաջ է կանգնեցրել. Московский комсомолецԱրցախի հայաթափումից 3 տարի անց մեր ավելի քան 100 հազար հայրենակիցների մեծ մասը դեռ շարունակում են պայքարել զրոյից կյանք կառուցելու համար. Տիգրան ԴումիկյանԱրաբական Միացյալ Էմիրություններ է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք․ ՍԱՏՄՀայաստանում մոլեգնող տեռnրի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է. Արմեն ԱշոտյանԱրցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթքԻրանի հարվածների հետևանքով Բահրեյնում ոչնչացվել են ամերիկացի զինվորներԵթե ռուսական զորքը դուրս եկավ Հայաստանից, բրիտանական նավերը հաստատ չեն բարձրանա մեր սարերը, իսկ թուրքերը կրկին ցեղասպանության ցանկություն ունեն. Նաիրի ՀոխիկյանՄյասնիկյան պողոտայում «Opel»-ը կոտրել է հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր
Մեր հարցը փակված չէ, մեր իրավունքները վաղեմություն չունեն, մենք շարունակելու ենք պայքարել. Արցախ Միության հայտարարությունը
Դատարանի դահլիճից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ մեկ ամիս է՝ չեն գտնումՀայաստանի նախագահն ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի ՉեխիաԲնակարանային գողություններ Գյումրիում. բացահայտվել է վանաձորցիների կատարած հանցագործությունըՏիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալԱրձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասինՀավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել․ Արտակ ԶաքարյանՋրային կոմիտեի նախագահը վերանշանակվել է պաշտոնումԱշխատանքից ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա ՍվաջյանըԱրցախի իշխանությունը բոլոր քայլերը հաշվարկում են․ խաղաղությունը չպետք է ստանալ ազատության հաշվին. ԲաղունցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ
Արտակարգ դեպք՝ Երևանում․ 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 1-ին, 2-րդ ու 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց
«Կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինի ազդանշանը Փաշինյանին․ ի՞նչ կկորցնի Հայաստանը
Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը
ԱՄՆ-ն Իրանում հարվածել է հարսանեկան արարողության անցկացման վայրին. կա 68 վիրավորՍեյրան Օհանյանը մեղադրվում է բնակարանների հատկացման գործընթացում չարաշահումների մեջ
Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Գագիկ Ծառուկյան
ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին. «Հրապարակ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԻշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին. «Հրապարակ»Ադրբեջանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է
5 ամբիոնի վարիչի մրցույթ է հայտարարվել. «ՀրապարակԵթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք. ՊուտինԴիլիջանի ընտրողների թիվն ինչի՞ հաշվին է աճել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը․ «Ժողովուրդ»Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է. «Հրապարակ»Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է. «Հրապարակ»ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիրՁերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի առավելություններ բերել Հայաստանին․ ՊուտինՔաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա․ «Ժողովուրդ»Հայաստանը շահագրգռված է ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմամբ․ Փաշինյան
Արխիվ

ԵՀՄՖ-ի կոչը. ազատություն ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն արձագանքում է ՀՀ արդարադատության համակարգի աղաղակող խախտումներին, և մասնավորապես, վերջին տարվա ընթացքում քաղաքական մի շարք հայտնի գործիչների նկատմամբ կիրառվող ռեպրեսիաների հարցին: Ակնհայտ է, որ քաղբանտարկյալներ ունեցող երկիրն ընկալվում է որպես բռնապետություն: Դեռևս հանգուցալուծման է սպասում ազգային հերոսներ՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկներ ու Արցախի ազատագրման հարցում անգնահատելի ծառայություններ մատուցած մի շարք անձանց՝ հատկապես Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի և այլոց նկատմամբ կիրառվող բացառիկ անօրինականությունները:

Վերջին տարիներին դատաիրավական համակարգի կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցինիզմն ու արհամարհանքը բացահայտ դրսևորում է ստացել, որի վառ ապացույցներից մեկն էլ ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանության փորձ անող փաստաբանական ինստիտուտի իրավունքների կրճատումն է բռնապետ Սերժ Սարգսյանի կամայականությունները սպասարկող քաղաքական հորջորջված մեծամասնության կողմից՝ արդեն օրենքի տեսքով:

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատախազի կողմից տրված գնահատականն առաջադրված մեղադրանքներին և միջնորդությունը՝ նրան 11 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, խոսում է բռնապետության ներսում համատարած օրինախախտության և անպատժելիության մասին: Նույն գործելոճն է կիրառվում նաև մի շարք ակտիվիստների, այդ թվում նաև Գևորգ Սաֆարյանի, Շանթ Հարությունյանի և մնացած քաղբանտարկյալների հանդեպ:

ԵՀՄՖ նախագահությունը համոզված է, որ Արցախյան ազատամարտի հաղթանակին մեծ վաստակ ունեցող և արդարության համար պայքարող հայորդիներին արհեստածին մեղադրանքներով բանտարկելն ապացուցում է մոտ ապագայում բռնապետի կողմից ազատագրված տարածքները վերադարձնելու դավաճանական մտադրությունը, որի մասին բազմիցս խոսել են բանակում չծառայած Հանրապետական կուսակցության դեղնակտուց ներկայացուցիչները և բռնապետն անձամբ:

ԵՀՄՖ-ը լրջության կոչ է անում ՀՀ նախագահին՝ պահանջով դադարեցնել հատկապես Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ սանձարձակությունները: Եթե սթափության մեր կոչը Սերժ Սարգսյանն անտեսի, ապա ստիպված ենք լինելու ոտքի հանել միջազգային հանրությանը, և քաղբանտարկյալների ու ամենակարևորը՝ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության հարցով, դիմելու ենք միջազգային կառույցներին: Ցավում ենք, որ ազերիների ու թուրքերի սանձարձակությունների դեմ պայքարից մեր ուշադրությունը շեղվելու է դեպի հայրենի երկրի նախագահի կողմից իրականացվող անօրինականությունները և մեր հետևողական պայքարը Հայ դատի խնդիրների շուրջ, ցավոք, թուլանալու է: Սակայն ակնհայտ է, որ բռնապետության ուղին բռնած իշխանություններից հարկավոր է երկիրը մեկ օր շուտ ազատել: Հուսանք, որ Սերժ Սարգսյանը կըմբռնի ասվածը և կընկալի հետևանքները, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այսօրվա գործող համակարգի ղեկավարները և անձամբ Սերժ Սարգսյանը:

ԵՀՄՖ նախագահություն

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
12.02.2018թ.