«Ժողովուրդ». «Սևան ակվա» ընկերությունը հարկեր չի վճարել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կառավարության կողմից պարբերաբար արտոնություններ ստացող «Սևանի իշխան», «Սևան ակվա» ընկերություններն այդպես էլ տեղ չեն գտել հազար խոշոր հարկատուների` անցած տարվա ցանկում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սևան ակվա» ընկերությունը հարկեր չի վճարել` ցույց տալով, թե վնասներով է աշխատում: Հիշեցնենք, որ նախորդ տարի վնասվել էին ջրավազանների ցանցավանդակները, եւ եղած ձկները փախել են:
Չի բացառվում, իհարկե, որ այս ամենը եղել է կազմակերպված, իսկ ձկները որոշ տարածք լողալուց հետո հայտնվել են ուրիշ ցանցում: «Սևան ակվա»-ից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չմեկնաբանեցին այս տեղեկությունները` ասելով, որ միայն գրավոր կարող են պատասխանել հարցերին:
Հիշեցնենք, որ այս ընկերության թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում