Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Ժամանակը չէ՞ արդյոք Երևանին փոխել հռետորաբանությունը ոչ միայն պահի տակ, այլև ռազմավարական իմաստով

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասելով հրադադարը պահպանելուն ուղղված քայլերի անհրաժեշտության մասին՝ նկատի ունեն Բաքվին և նրան են հասցեագրում իրենց հայտարարությունները: Այդ տեսակետը Հայաստանի իշխանության արձագանքն է հարցերին, որ վերաբերում են համանախագահների ընդհանրական հայտարարություններին:

Դրանցից մեկն էլ հնչեց տարածաշրջան նրանց հերթական այցից հետո, այդ այցի արդյունքում, որտեղ նշվում էր սահմանին զոհի ցավալի հանգամանքը եւ կոչ արվում դադարեցնել կրակը՝ առանց մատնանշելու կոնկրետ, որ զոհը եղել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից: Եվ առավել եւս, երբ համանախագահներին ընդունելուց նույնիսկ ժամեր անց Ալիեւը հայտարարում էր անգամ Երեւանը գրավելու մտադրության մասին, համանախագահների ընդհանրական կոչը հնչում է պարզապես քաղաքական անհամարժեքության տրամաբանությամբ:

Մյուս կողմից, սակայն, այստեղ հարց է առաջանում հայկական դիվանագիտության համարժեքության կապակցությամբ: Ստեղծվել է իրապես հետաքրքիր եւ ուշագրավ մի վիճակ: Ակնհայտ է, որ Ալիեւը որոշակի դիվանագիտական փակուղում է, եւ նրա քայլերն ու ագրեսիան ավելի շուտ հենց դրա, քան ինքնավստահության դրսեւորում են: Ալիեւն այդ վիճակում է ապրիլյան քառօրյայում տապալվելուց հետո, երբ ադրբեջանական ամբողջ ագրեսիան կարողացավ լուծել ընդամենը մի քանի դիրքի հարց:

Մյուս կողմից՝ ինչո՞վ է արտահայտվում այդ վիճակը: Ըստ էության, ստացվում է, որ փակուղում գտնվող Ալիեւը այդուհանդերձ դեռ ունի «անաղմուկ մարդասպանության» իրավունք եւ նաեւ ագրեսիվ հայտարարությունների իրավունք: Սա փակուղու գի՞նն է, այսինքն՝ մանր խուլիգանության իրավունք, երբեմն նույնիսկ թույլատրելի մահվան ելքերով: Եվ սա հայկական դիվանագիտության հաղթանա՞կ է, թե՞ պարզապես հայկական զինուժի ապրիլյան քառօրյայի ապահոված պաշտպանության շարունակվող արդյունք, որը այդպես էլ չի ստանում դիվանագիտական համարժեք թիկունք, որը պետք է արտահայտվեր ագրեսորի նկատմամբ միջնորդների ավելի բաց, թիրախային վերաբերմունքով:

Նախօրեին Սերժ Սարգսյանը Երեւանում Բուլղարիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցության, բայց որեւէ կարգավորում չի լինի, քանի դեռ Բաքուն չի հրաժարվել առավելապաշտությունից եւ Երեւանը նվաճելու զառանցանքի մեջ է: Ալիեւը խոսում է Երեւանը նվաճելու մասին, Սերժ Սարգսյանը Երեւանում հայտարարում է, թե պետք չէ առավելապաշտություն: Այսինքն՝ Երևանը խոսում է այն մասին, որ Բաքուն շատ է ուզում, եթե քիչ ուզի, Երևանը պատրաստ է:

Սա, իհարկե, բանակցային օրակարգի տրամաբանությունն է, կամ այսպես ասած՝ Մադրիդյան սկզբունքների, որոնք կազմում են օրակարգի առանցքը: Սրան զուգահեռ՝ Երևանն, իհարկե, առաջնորդվում է մտայնությամբ, թե Բաքուն միշտ էլ ուզելու է ամբողջը, և այդ ֆոնին Երևանը նման հայտարարություններով կարող է «ուշիմ» տեսք ստանալ Բաքվի խուլիգանության ֆոնին:

Բայց խոսքը վերաբերում է մարդասպանությանը, և ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ ժամանակը չէ՞ արդյոք Երևանին փոխել հռետորաբանությունը ոչ միայն պահի տակ, այլ ռազմավարական իմաստով, այսինքն՝ այլ լեզվով խոսել համանախագահների հետ և ոչ թե փորձել խելոք երևալ Բաքվի ֆոնին, այլ Բաքվի ֆոնին լինել ավելի նախաձեռնող և 3+2 ֆորմատը՝ երեք միջնորդներն ու երկու հակամարտ կողմերը, առնվազն գաղափարական-հռետորաբանական իմաստով ենթարկել կազմի փոփոխության՝ 3 միջնորդներ և երկու հայկական կողմեր՝ փորձելով աստիճանաբար ղարաբաղյան գործընթաց ասվածը լցնել այդ ֆորմատը բնորոշող տեքստային բովանդակությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում