Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորածՖրանսիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում․ նա հանդիպել է ՄԻՊ-ի հետ Քանի դեռ կա պայքար հայկական Արցախ վերադարձի համար, Արցախի համար պայքարը շարունակելու է մնալ ակտուալ. ԱբրահամյանԱրցախի անկախությունը միայն անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ ԱԼևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալՔրիստինա Թաթարյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնումՔրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերելԱննա Բաբաջանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնումՓաշինյանը Պուտինի հետ զրույցից հետո խոսեց ռուսերեն․ Մոսկվան Երևանին փակուղու առաջ է կանգնեցրել. Московский комсомолецԱրցախի հայաթափումից 3 տարի անց մեր ավելի քան 100 հազար հայրենակիցների մեծ մասը դեռ շարունակում են պայքարել զրոյից կյանք կառուցելու համար. Տիգրան ԴումիկյանԱրաբական Միացյալ Էմիրություններ է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք․ ՍԱՏՄՀայաստանում մոլեգնող տեռnրի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է. Արմեն ԱշոտյանԱրցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթքԻրանի հարվածների հետևանքով Բահրեյնում ոչնչացվել են ամերիկացի զինվորներԵթե ռուսական զորքը դուրս եկավ Հայաստանից, բրիտանական նավերը հաստատ չեն բարձրանա մեր սարերը, իսկ թուրքերը կրկին ցեղասպանության ցանկություն ունեն. Նաիրի ՀոխիկյանՄյասնիկյան պողոտայում «Opel»-ը կոտրել է հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր
Մեր հարցը փակված չէ, մեր իրավունքները վաղեմություն չունեն, մենք շարունակելու ենք պայքարել. Արցախ Միության հայտարարությունը
Դատարանի դահլիճից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ մեկ ամիս է՝ չեն գտնումՀայաստանի նախագահն ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի ՉեխիաԲնակարանային գողություններ Գյումրիում. բացահայտվել է վանաձորցիների կատարած հանցագործությունըՏիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալԱրձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասինՀավատը, դեպի Արցախ վերադարձի՝ միևնույն է չի կարող կորչել․ Արտակ ԶաքարյանՋրային կոմիտեի նախագահը վերանշանակվել է պաշտոնումԱշխատանքից ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա ՍվաջյանըԱրցախի իշխանությունը բոլոր քայլերը հաշվարկում են․ խաղաղությունը չպետք է ստանալ ազատության հաշվին. ԲաղունցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ
Արտակարգ դեպք՝ Երևանում․ 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 1-ին, 2-րդ ու 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց
«Կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինի ազդանշանը Փաշինյանին․ ի՞նչ կկորցնի Հայաստանը
Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը
ԱՄՆ-ն Իրանում հարվածել է հարսանեկան արարողության անցկացման վայրին. կա 68 վիրավորՍեյրան Օհանյանը մեղադրվում է բնակարանների հատկացման գործընթացում չարաշահումների մեջ
Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Գագիկ Ծառուկյան
ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին. «Հրապարակ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԻշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին. «Հրապարակ»Ադրբեջանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է
5 ամբիոնի վարիչի մրցույթ է հայտարարվել. «ՀրապարակԵթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք. ՊուտինԴիլիջանի ընտրողների թիվն ինչի՞ հաշվին է աճել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը․ «Ժողովուրդ»Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է. «Հրապարակ»Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է. «Հրապարակ»ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիրՁերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի առավելություններ բերել Հայաստանին․ ՊուտինՔաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա․ «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Ռոբսոն+ Կարեն Կարապետյան= Սերժ Սարգսյան

2017-ի հունվարին, երբ հիմնադրվեց «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը, պարզվեց, որ, ի թիվս այլոց, այդ ակումբի անդամ է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով ավելի հայտնի է Ռոբսոն անունով։ Ավելի ուշ մամուլում տարածվեց, թե Չեխիայում ձերբակալվել է Ռուբեն Թաթուլյանը, իսկ թե երբ և ինչ պայմաններում է նա ազատվել ձերբակալությունից, մամուլում չհայտնվեց։

Վերապահումով մոտենանք այս հրապարակմանը, քանի որ որևէ լուրջ աղբյուր չներկայացվեց, թե ինչ, որտեղ և ինչպես է նա ձերբակալվել, որից ակնհայտ է դառնում, որ նման ինֆորմացիան ուղղակի պետք էր լիներ մամուլում. դրան հետևեց ՀՀ դիվանագիտական անձնագրի հարցը, որը դարձյալ շրջանառվեց մամուլում։

Երկիրն ուներ Ռուբեն Թաթուլյանի կարիքը, սակայն մի ձեռքով տվեցին, մյուսով՝ Ռուբեն Թաթուլյանին պահում էին անվտանգ սահմանագոտում։ Ի՞նչ շահեց Հայաստանն այդ աղմուկից. ինչ-որ մեկի քմահաճույքը բավարարելուց բացի, երևի թե ոչինչ։ Որևէ տեղեկություն չկա այն մասին, որ Ռուբեն Թաթուլյանը, լինելով ներդրողների միության անդամ, ներդրում է արել Հայաստանում։ Իսկ ներդրումներ չանելը վնասում է ակումբը հիմնադրած վարչապետ Կարեն Կարապետյանին։

Այսինքն՝ Ռուբեն Թաթուլյանի դեմ այդ արշավը վերջին հաշվով ուղղված էր Կարեն Կարապետյանի դեմ՝ ներդրումներ չանելու համար, որն էլ բերելու էր վարչապետի տապալմանը, տնտեսության լճացմանը, ինչը և գրեթե իրականացավ։

Ի դեպ, շշուկներ կային, որ 2018-ի հունվարին, երբ վարչապետը «գնացել էր արձակուրդ», բոլորովին էլ արձակուրդում չի եղել, այլ հեռացել էր Հայաստանից և մտադիր էր հրաժարվել պաշտոնից, ըստ որոշ լուրերի՝ ընդմիշտ, սակայն նրա հեռացումը «կանխել են»։

Այսօր էլ վարչապետ Կարեն Կարապետյանի տնտեսական քաղաքականության դեմ տարբեր քաղաքական ուժերի բացասական դիրքորոշումը վկայում է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի հետագայում ՀՀ վարչապետը միահեծան ղեկավարի երկիրը, և Կարեն Կարապետյանը զրկված լինի նվազագույն լծակներից՝ անգամ որևէ կարգավիճակով, իսկ դրա համար վարագույրի հետևից կարգավորում են բեմահարթակը։

Սերժ Սարգսյանին բազմալծակ վարչապետ տեսնող ուժերին ո՛չ երկրի տնտեսության զարգացումն է հետաքրքիր, ո՛չ ներդրումները. կարևորը Սերժ Սարգսյանը մնա իշխանության ղեկին, և բոլոր լծակները լինեն ապագա վարչապետի ձեռքին։

NEWSPRESS.am