«ՎիվաՍել»-ն արձագանքել է NEWSPRESS.am-ի հրապարակմանը ու պարզաբանել. բաժանորդը կօգտվի ընկերության օպտիկամանրաթելային կապից
Օրերս NEWSPRESS.am-ը հրապարակել էր ««ՎիվաՍելը» հաճախորդներին գցում է ֆինանսական ծուղակի մեջ․ հերթական խաբեությունը» վերնագրով մի հոդված։ Այն հրապարակվել էր բաժանորդներից մեկի ահազանգով, ով դժգոհել էր «ՎիվաՍելլի» ինտերնետ ծառայությունից։ Մասնավորապես՝ խոսքը շարժական ինտերնետ կապի մասին էր։
Մեր հրապարակումից հետո «ՎիվաՍել»-ն արձագանքել է բաժանորդի ահազանգին և նրան առաջարկել ինտերնետային ավելի ճկուն ու որակյալ կապ։
Ինչպես բաժանորդի, այնպես էլ NEWSPRESS.am-ի անունից հրապարակմանն արագ արձագանքելու համար ընկերությանը հայտնում ենք շնորհակալություն։