Սպիտակ տան տասնյակ աշխատակիցներ գաղտնի նյութերի հասանելիություն չունեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի տասնյակ աշխատակիցներ, այդ թվում նրա փեսան և ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, չունեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա երաշխավորվում է, որ նրանք հասանելիություն ունեն գաղտնի ինֆորմացիային։ Խոսքը 30-40 աշխատակցի մասին է։ Այս մասին հաղորդում է Tass-ը։
Նման իրավիճակը Սպիտակ տանը բացատրում են նրանով, որ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն և ազգային անվտանգությունը ստուգումներ են անցկացնում, որը երկար ժամանակ է տևում։ Կարծիք կա, որ նման իրավիճակը չափազանց անսովոր մոտեցում է ԱՄՆ իրավապահ համակարգի կողմից։
Փորձագետները նման իրավիճակը բացատրել են նրանով, որ Թրամփի վարչակազմի որոշ աշխատակիցներ անցյալում չեն զբաղեցրել պետական պաշտոններ կամ այդ պաշտոններում են եղել շատ վաղուց։