Աղմկահարույց բացահայտումներ «Հայանտառի» մասնաճյուղերում. ասուլիսի հրավեր
Փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը, բնապահպաններ Կարինե Դանիելյանը և Սիլվա Ադամյանը:
ԹԵՄԱ` Աղմկահարույց բացահայտումներ «Հայանտառի» մասնաճյուղերում. ովքե՞ր են ներգրավված ծառահատման կոռուպցիոն սխեմաների մեջ: Անտառների զանգվածային ոչնչացումն ու հանրության արձագանքը:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է՝ Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: