Սրբուհի Սարգսյանի գեղեցիկ ելույթը՝ ուկրաինական Голос 8-ում (տեսանյութ)
Հայաստանյան X Factor նախագծում երկրորդ տեղը զբաղեցրած երգչուհի Սրբուհի Սարգսյանը մասնակցում է ուկրաինական Голос նախագծի 8-րդ եթերաշրջանին:
Սրբուհին ներկայացրել է Էմելի Սանդեի My Kind of Love երգը: Ժյուրիներից չի շրջվել միայն Թինա Կառոլը: Հայկական արմատներով երգչուհի Ջամալան նշել է, որ այս նախագիծ է եկել՝ հենց Սրբուհուն հանդիպելու համար: Երգչուհին, սակայն, նշել է, որ իր սիրտն ընտրում է Պոտապին: