Հյուսիսային Կորեայի նախագահը Հարավային Կորեայի նախագահին հրավիրել է Պխենյան
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հրավիրել է Պխենյան։ Այդ մասին հաղորդում է Inetrfax-ը։
Հրավերը փոխանցվել է Կիմ Չեն Ընի քրոջ միջոցով, ով այս օրերին օլիմպիական խաղերի հետ կապված գտնվում է Հարավային Կորեայում։ Նա նշել է, որ իր եղբայրը կցանկանար, որ Մուն Չժե Ինի այցելությունը Հյուսիսային Կորեա տեղի ունենար որքան հնարավոր է շուտ։
Կիմ Չեն Ընն առաջարկել է Հարավային Կորեայի նախագահի այցը Հյուսիսային Կորեա նշանավորել միջկորեական երրորդ գագաթաժողովի անցկացմամբ։
Հյուսիսային Կորեայի նախագահի քույրը՝ Կիմ Յո Չժոն, դարձել է Հյուսիսային Կորեայի ղեկավարների ընտանիքի առաջին անդամը, ով այցելել է Սեուլ՝ կորեական պատերազմից հետո։ Երկու Կորեաների նախագահների հանդիպումը տեղի է ունեցել 2007-ին Պխենյանում, այդ ժամանակ էլ տեղի է ունեցել միջկորեական գագաթաժողովը։