Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Փետրվարի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ 6000 քմ, Վեդի-Լանջանիստ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածի «Հուշաղբյուր» կոչվող բլրի տարածքում՝ մոտ 2.5 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: