Հենրիխ Մխիթարյանի դժգույն խաղն ու «Տոտենհեմ»-ի հաղթանակը
Անգլիայի առաջնության 27-րդ տուրի կենտորնական հանդիպումը տեղի ունեցավ «Ուեմբլի» մարզադաշտում։ Լոնդոնյան դերբիի շրջանակներում միմյանց հետ մրցեցին «Տոտենհեմն» ու «Արսենալը»։
Հանդիպման մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպման առաջին խաղակեսում երկու թիմերը խաղում էին ակտիվ ֆուտբոլ։Չնայած նրան, որ լոնդոնյան երկու ակումբները միմյանց լավ էին ճանաչում, այնուամենայնիվ մի փոքր զգուշավորություն կար։ Պոչետինոյի սաներն ավելի սուր գրոհներ էին անցկացնում ու այդկերպ ճնշում էին զինագործներին։
Արսեն Վենգերի սաներն էլ ակտիվ էին, սակայն այդ ակտիվությունը չկարողացան վերածել վտանգավոր ու օգտակար գործողության։ Սակայն հանդիպման 2-րդ խաղակեսում Պոչետինոյի սաները կարողացան ավելացնել ճնշումն ու դա վերածել գոլի։ Հանդիպման 49-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։
Հավելենք նաև, որ երկրորդ խաղակեսի միջնամասում փոխարինվեց Հենրիխ Մխիթարյանը։
Հանուն արդարության պետք է նշել, որ հայ ֆուտբոլիստը անցկացրեց դժգույն ու միապաղաղ հանդիպում։Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 52 միավոր և տեղափոխվեց 3-րդ հորիզոնական, իսկ «Արսենալը» 45 միավորով մնաց 6-րդ հորիզոնականում։