Կանադայի վարչապետի ավտոշարասյան մեքենան վթարի է ենթարկվել
ԱՄՆ-ում գտնվող՝ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի ավտոշարասյան մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել, երբ Կանադայի վարչապետը դուրս է եկել Վենտուրա շրջանի Սիմի-Բելլի քաղաքի նախագահական Ռոնալդ Ռեյգանի անվան գրադարանից, որտեղ նա ելույթ էր ունեցել: Այս մասին տեղեկացնում է vesti-ին:
Հաղորդվում է, որ կալիֆորնիական ոստիկանության մի սպա, ով ուղեկցում էր շարասյունը, մոտոցիկլով բախվել է Toyota Highlander-ի: Մեքենան անսպասելի հայտնվել է Կանադայի վարչապետի շարասյան դիմաց: ՃՏՊ-ի ժամանակ տուժել է երեք անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց, ոստիկանը, Toyota Highlander-ի կին վարորդը և նրա որդին: Վարչապետ Տրյուդոյի մեքենան չի վնասվել: