Իսրայելական ռազմաօդային ուժերը Սիրիայում հարձակում են գործել իրանական և սիրիական նշանակետերի վրա
Իսրայելի զինված ուժերը հարձակվել են Սիրիայում տեղակայված 12 իրանական և սիրիական ռազմական նշանակետերի վրա: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Նշվում է, որ այդ հարձակումը պատասխանն է Իրանի ագրեսիայի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի ՌՕՈւ-ն անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, որն արձակվել է Սիրիայի տարածքից և հայտնվել է Իսրայելի սահմանագոտուն, միևնույն ժամանակ Իսրայելը կորցրել է իր կործանիչներից մեկը՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգի գործարկումից հետո:
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է Դամասկոսում նոր ավիահարվածների մասին: