«Ժողովուրդ». Ռոբերտ Նազարյանը՝ էներգետիկայի նախարա՞ր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին ապրիլին ձևավորվելիք կառավարությունում կփոխարինի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց Նազարյանին: «Այդ պաշտոնը թափուր չէ հիմա: Ես կարծում եմ` Ձեր ինֆորմացիան իրականությունից բավականաչափ հեռու է,- ասաց նա՝ հավելելով,- ես ո՛չ առաջարկ եմ ստացել, ո՛չ էլ նման բան կա»:
Այնուամենայնիվ, առաջարկ լինելու դեպքում Նազարյանը կընդունի՞ այն, թե՞ ոչ. «Ես եթե-ներով չեմ խոսում: Չգիտեմ: Պատրաստ չեմ Ձեր որևէ հարցին պատասխանել: Երբ առաջարկեն, այն ժամանակ Ձեզ հետ կխոսեմ»:
Հիշեցնենք, որ հունվարին Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, սակայն Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո որոշվել էր շարունակել պաշտոնավարումը. հավանաբար նրան համոզել էին դիմանալ ևս երկու ամիս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում