Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Արցախ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Արցախի Հանրապետություն:
Այս մասին հայտնում են Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից:
Նախատեսվում են նրա հանդիպումները Արցախի քաղաքական եւ հոգևոր ղեկավարության հետ: