Զբոսանք «մեռյալ քաղաքում»․ Ինչպիսի՞ տեսք ունի հիմա Պոմպեյ քաղաքը (տեսանյութ)
Մ.թ.ա. 79 թվականին «Վեզուվ» հրաբխի ժայթքումից հետո վերացավ Պոմպեյ քաղաքը։ Հրաբխի ժայթքումից ու լավայի արտահոսքից հետո Պոմպեյ քաղաքն իր 5000 բնակչով անհետացավ երկրի երեսից։
Մինչ մեր օրերը մոխրի շերտի տակ պահպանվում են քաղաքի տաճարների ու սյուների ավերակները, մարդկանց ոսկորների մնացորդները։ Քաղաքից մնացած ավերակները մինչ օրս համարվում են Իտալիայի ու աշխարհի ամենաակտիվ զբոսաշրջության վայրերից մեկը։
Քաղաքը շարունակում է պահպանել իր հետաքրքրությունը, իր խորհրդավոր ու առեղծվածային կերպարը։ Պոմպեյ քաղաքը շարունակում է գրավել ու իր մոտ ձգել հնագետներին, զբոսաշրջիկներին ու գիտնականներին։
Ներկայացնում ենք տեսանյութ, որում պատկերված է Պոմպեյ քաղաքի ավերակները: