Էդեն Ազարը մատնանշում է, որ իր «Ռեալ» տեղափոխությունը կարող է կայանալ
Բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարի՝ «Ռեալ» տեղափոխության մասին խոսակցությունները շարունակվում են, այնպես, ինչպես Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխության լուրերը։ Էդեն Ազարը շարունակում է նշել, որ ինքը երջանիկ է «Չելսի»-ում և իր ապագան կապում է միայն «Չելսի»-ի հետ, սակայն անգլիական ու իսպանական պարբերականներն անընդհատ անդրադառնում են այս տրանսֆերային լուրին։
Goal.com-ին տված հարցազրույցում բելգիացին «Ռեալ» տեղափոխության լուրերի մասին նշել է, որ երբեք չգիտես, թե ապագայում ինչ կլինի։ Էդեն Ազարը նշել է նաև, որ Զինեդին Զիդանը միշտ էլ եղել է իր կուռքը։ Այս հարցազրույցից հետո «Չելսի»-ի երկրպագուները սկսել են քննադատել Ազարին, քանի որ ամիսներ առաջ նա երկրպագուներից մեկի հարցին, թե արդյո՞ք նա կլքի «Չելսի»-ն, պատասխանեց, որ երբեք այդպիսի բան չի լինի։
«Չելսի»-ի երկրպագուները ֆուտբոլային ակումբի թվիթթերյան միկրոբլոգում մեկը մյուսի հետևից քննադատական ու բացասական մեկնաբանություններ էին գրում Էդեն Ազարի հասցեին։
Բրիտանական մամուլն արդեն հիմա գրում է, որ մոտ ապագայում «Չելսի»-ից կհեռացվի Անտոնիո Կոնտեն։ Այս ամենին միացավ նաև բելգիացու հայտարարությունը։