Թայվանում ավելացել է երկրաշարժի զոհերի թիվը
Վերջին տվյալներով՝ Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17 մարդու։ Փրկարարները փլատակների տակ հայտնաբերել են Չինաստանի հինգ քաղաքացու մարմին։ Այդ մասին տեղեկացնում է Vesti-ին։
Զոհվածների մարմինները հայտնաբերվել են թեքված շենքի տակ, որը հյուրանոց է, նույն հյուրանոցի փլատակների տակ հայտնաբերվել էր նաև կանադացի ամուսնական զույգի մարմին։ Տարերային աղետից վնասվածք ստացողների թիվը հասել է 276 մարդու։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել Թայվանում, որը զգացվել էր մի շարք բնակավայրերում։