Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել եմ, քանի որ դրա կարիքն այլևս չկար. Արմեն Սարգսյան (տեսանյութ)
«Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Մասնավորապես անդրադառնալով իր՝ Բրիտանիայի քաղաքացիությանը, նա նշել է, որ քաղաքացիությունից հրաժարվել է, քանի որ դրա կարիքն այլևս չկար։
«Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000 թվականին, երբ ազատվեցի դեսպանի պաշտոնից, ընդ որում աշխատում էի նորից առանց աշխատավարձի, դրանից հետո դիմել եմ քաղաքացիության համար և ստացել եմ Բրիտանիայի քաղաքացիություն 2002 թվականին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին, քանի որ դրա կարիքն այլևս չկար, ոչ թե հրաժարվել եմ նրա համար, որ ձեզ մոտ Սահմանադրություն փոխեք ու գամ դառնամ նախագահ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում