Հյուսիսային Կորեան ռազմական շքերթ է արել. ԱՄՆ-ն այս ամենին կպատասխանի նույնպես ռազմական շքերթով
Չորեքշաբթի՝ օլիմպիական խաղերի բացումից մեկ օր առաջ, Հյուսիսային Կորեայում զինվորական շքերթ է անցկացվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նախկինում զինվորական շքերթներն այստեղ անցկացվում էին ապրիլի 25-ին, քանի որ այդ օրը երկրի հիմնադիր Կիր Իր Սենը 1932 թվականին ձևավորել էր իր առաջին պարտիզանական ջոկատը: Այն, որ զինվորական շքերթ է եղել Հյուսիսային Կորեայում, դեռ փաստում է միայն Հարավային Կորեայի ղեկավարությունը, այլ աղբյուրներից շքերթի մասին դեռ տեղեկատվություն չկա:
Բոլոր քննադատություններին ի պատասխան, թե ճիշտ չէ Օլիմպիական խաղերին զուգահեռ ցուցադրել ռազմակսն հզորությունը, Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ դա իր ներքին գործն է, և ոչ ոք իրավունք չունի որոշել, թե իրենք երբ կարող են ռազմական շքերթ անցկացնել:
Քննադատություններին միացել էր նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ ավելի ուշ նախագահ Թրամփն ասել էր, որ Միացյալ Նահանգները ևս պատրաստվում է զինվորական շքերթ անցկացնել, սակայն վայրը և երբ է անցկացվելու, դեռ հայտնի չէ:
Տեղեկացնենք, որ, սովորաբար, ԱՄՆ-ն զինվորական շքերթներ է անցկացնում որևէ հակամարտություն ավարտելուց հետո: