Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». ՀՅԴ-ն համաձայն է սպասել, բայց կա՞ արդյոք սպասելու իմաստ

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նախօրեին հայտարարել է, որ Դաշնակցության համար ընդունելի չէ ռեյտինգային ընտրակարգի վերանայման «Ծառուկյան» դաշինքի մոտեցումը: Դաշնակցությունն այդպիսով, փաստորեն, տարածություն է սահմանում իր ու «Ծառուկյան» դաշինքի միջեւ՝ ցույց տալով, որ խոսք չի կարող լինել համատեղ ճակատի մասին: Դաշնակցության այդ մոտեցման շարժառիթները կարող են բազմազան լինել:

Մի կողմից ՀՅԴ-ն փորձում է ՀՀԿ-ին հավաստիացնել, որ խոսք չկա որեւէ լայն «դավադրության» մասին, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն իր խոսնակի միջոցով ակնարկեց լարվածությունը գեներացնելու դեպքում ՀՅԴ հետ կոալիցիոն համաձայնագիրը վերանայելու մասին: Մյուս կողմից՝ Դաշնակցությունն, ըստ երեւույթին, չի ցանկանում «Ծառուկյան» դաշինքին էլ «բաժնետեր» դարձնել ՀՀԿ հետ իր, այսպես ասած, քննարկումներում կամ հարաբերությունների պարզաբանման ճշգրտման գործընթացում:

Խոշոր հաշվով, նույնն է անում ՀՀԿ-ի հետ նաև «Ծառուկյան» դաշինքը, և այստեղ ակնհայտ է, որ արդեն իսկ բուն խնդիրը նույնիսկ ոչ այնքան 2018-ի ապրիլն ու վարչապետի խնդրի հանգուցալուծումն է, որքան 2022 թվականի խորհրդարանի ընտրության «քարտեզագրումը»: Սակայն հենց այդ հանգամանքը «Ծառուկյան» դաշինքը ՀՅԴ համար դարձնում է մրցակից: Եվ այստեղ, իհարկե, Դաշնակցությունը հայտնվում է երկիմաստ վիճակում:

Մի կողմից «Ծառուկյան» դաշինքի հետ գործակցված խաղը ՀՀԿ-ի վրա ավելի մեծ ճնշում կլինի և կմեծացնի ռեյտինգային ընտրակարգի հարցում ՀՀԿ-ի փոխզիջման գնալու հավանականությունը, մյուս կողմից, սակայն, «Ծառուկյան» դաշինքը այնքան խոշոր խաղացող է, որ կարող է ոչ միայն դափնիների ամենամեծ բաժինը վերցնել, այլ նույնիսկ խժռել նաեւ ՀՅԴ հասանելիք դափնիները՝ ի վերջո խաղից դուրս թողնելով ՀՅԴ-ին:

Այդ պատճառով Դաշնակցության համար գուցե ավելի նպատակահարմար է ՀՀԿ-ին փոխզիջման բերելու նվազագույն շանսով գործընթացը, քան փոխզիջման դեպքում հաջողության առավելագույն մասը «Ծառուկյան» դաշինքին թողնելու ռիսկով գործընթացը: Արմեն Ռուստամյանի հայտարարությունը՝ «Ծառուկյան» դաշինքի մոտեցմանը համաձայն չլինելու մասին, Դաշնակցության ընտրությունն է առաջին տարբերակի օգտին:

Կգնահատի՞ ՀՀԿ-ն այդ ընտրությունը:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ պատրաստ են քննարկել հարցը, բայց երբ առաջանա նպատակահարմարությունը: ՀՀԿ-ի համար ընտրակարգի հարցն անխուսափելիորեն դառնալու է օրակարգային, երբ առավել կորոշակիանան 2022 թվականի նախընտրական ցուցակի հավակնորդ խմբերն ու դրանց ուժային հարաբերակցությունը:

Այդ ժամանակ պարզ կլինի, թե կուսակցության որ թևի համար է նպատակահարմար ընտրակարգի վերանայումը և խաղի այնպիսի կանոնների սահմանումը, թեկուզ նրբերանգային փոփոխություններով, որոնք կմեծացնեն տվյալ թևի հաջողության հավանականությունը և խնդիրներ կստեղծեն մյուս թևի կամ խմբի համար: Քանի դեռ այդ ամենը պարզ չէ, ՀՀԿ-ն չի կարող այլ պատասխան ունենալ ՀՅԴ-ի համար: Դաշնակցության համար թերևս բավարար է այս փուլի այդ պատասխանը, ինչի մասին վկայում է Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե շտապելու կարիք չկա և ավելի լավ է դանդաղ գնալ ու տեղ հասնել, քան շտապել ու ձախողվել:

Այսինքն՝ ՀՅԴ-ն համաձայն է սպասել, պարզապես փորձում էր ճշգրտել, թե կա՞ արդյոք սպասելու իմաստ: ՀՀԿ-ն հաղորդեց, որ իմաստ կա, որից հետո էլ Դաշնակցությունը հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի մոտեցման հետ համաձայն չլինելու մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում